հիմնական կայք
Լրահոս

Գոռ Մինասյան․ Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար

Գոռ Մինասյան․ Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար Գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում։


«Շատ լավ զգացողություններ ունեմ, արդեն 2-րդ տարին անընդմեջ նույն արդյունք եմ գրանցում։ Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ունեի, բայց արդեն լիովին վերականգնվել եմ և անցել նորմալ մարզումային գործընթացի»,- ասաց գյումրեցի ծանրորդը:

Խոսելով Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին՝ Գոռ Մինասյանն ասաց. «Այդ մրցակցությունը հոգեբանորեն կճնշեր, եթե փորձի պակաս լիներ, բայց դրա պակասը չկա, քանի որ 10 տարի է մեծ հարթակում եմ: Սպորտը պայքար է, եթե դրան պատրաստ չես, ավելի լավ է չմասնակցես։

Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար, պետք է հանուն նպատակիդ գնաս առաջ և ամբողջ ուժերդ ներդնես այդ հաղթանակի համար»,- խոսքը եզրափակեց օլիմպիական փոխչեմպիոնը։

Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճել էր 2 մեդալ: Գոռ Մինասյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն արժանացավ բրոնզե մեդալի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք