211652_close_icon
views-count11399 դիտում article-date 18:29 30-09-2019

Ուզում եմ իրականացնել ուրիշի երազանքները. Արփինե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգարվեստ, թատերարվեստ, տուրիզմ, հոգեբանություն. առաջին հայացքից այս ոլորտներն ընդհանուր բան չունեն, բայց բավական է հիշել Արփինե Մաչանենց Բաբախանյանի մասին, ու ամեն բան իր տեղն է ընկնում:Թե ով է Արփինեն և ինչն է նրան կապում այս ոլորտների հետ պարզենք նրա հետ հարցազրույցում: [b]-Ողջույն Արփինե, սկսենք ծննդավայրից: [/b] -Ողջույն, ծնվել եմ Էջմիածնում: [b]-Արփինե, ի՞նչ կրթություն ունեք: [/b] 2012 –2016 թթ. Սովորել եմ Հայաստանի Հանրապետության Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային տուրիզմ բաժնում: 2016-2018թթ. որպես մագիստրոս սովորել եմ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետի կառավարման հոգեբանության բաժնում: [b]-Աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտություններով, ինչո՞վ եք զբաղվում այժմ: [/b] -2012 - 2016թթ. «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնի տնօրենն եմ եղել: 2016-2018թթ.եղել եմ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի փոխնախագահ Այժմ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի և Մաչանենց տուրիզմ և Արտ սոց․ ձեռնարկության նախագահն եմ: [b]-Արփինե, հանրությանը Դուք հայտնի եք նաև որպես դերասանուհի,մի փոքր մանրամասնեք այդ մասին : [/b] -Մանկուց խաղացել եմ բազմաթիվ թատերական ներկայացումներում։ Խաղացել եմ ավելի քան 10 դեր։ Առաջին դերը եղել է Երևանի կերպարը՝ «Թափառող մայրաքաղաքներ» ներկայացման մեջ, երբ դեռ 6 տարեկան էի։ Արդեն պատանեկան տարիքում խաղացել եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանի «Կիլիկիո արքա» ներկայացման մեջ Զաբելի դերում, հանդես եմ եկել Գևորգ Ընծա Բաբախանյանի բեմադրած «Թանկագին Ելենա Սերգեևնա», «Երրորդ աչքը», «Սեր և սկլերոզ» ներկայացումներում՝ որպես գլխավոր դերակատար։ [b]-Ի՞նչ է Ձեզ համար երգը, ի՞նչն է կապում երգարվեստի հետ: [/b] -Երգն այն է, ինչից ես չկարողացա հրաժարվել:24 տարեկան եմ, բայց բազմիցս առիթ եմ ունեցել այլ ոլորտներում կայանալու,սակայն չկարողացա երգը թողնել: [b]-Երգարվեստում ի՞նչ ճանապարհ եք անցել: [/b] -Համերգային շրջագայություններ եմ ունեցել Իրանում /2006թ․/, Սլովենիայում /2013թ․/ , Լեհաստանում /2012թ․/, Էստոնիա / 2012թ/, Վրաստան/ 2014թ․/, Չեխիա /2012թ․/, Գերմանիա /2012թ․/, Իտալիայում /2014թ․/, Ֆրանսիայում /2015թ․/, ԱՄՆ/2019թ․/ Հայաստանի տարբեր մարզերում։ 2015թ.-ի թողարկել եմ հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգ․ «Սրբադասում» (խոսք ՝ Հայր Ներսես Հարությունյան, երաժշտություն ՝ Մհեր Սամվելյան) Դրան հաջորդեց Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված երգս, որը կոչվում է «Ազատամարտիկներին» (երաժտություն՝ Մհեր Սամվելյան, խոսք՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյան 2018թ․-ին՝ Իմ Սերը (Խոսք և Երժ.՝ Գիսանե Պալյան) Իսկ բոորովին վերջերս նոր երգ ու տեսահոլովակ ներկայացրի հանդիսատեսիս. «Էլ-ո՞վ» [b]-«Էլ-ո՞վ» -ը տարբերվում է Ձեր մյուս երգերից, ինչպե՞ս եղավ երգի ընտրությունը: [/b] -Երգչուհի Սոնա Սարկիսյանն իմ լավ ընկերն է ու նրա խորհրդով որոշեցինք այս անգամ ակտիվ երգ ունենալ, որը միշտ ուրախ տրամադրություն կապահովի: [b]-Ովքե՞ր են երգի հեղինակները: [/b] -Երգի հեղինակները Նիկ Եգիբյան ու Վլադիմիր Պողոսյանն են: [b]-Ինչո՞վ է այս երգը առանձնահատուկ Ձեզ համար: [/b] -Երգի շնորհանդես չի եղել: Ես այն առաջին անգամ կատարեցի իմ հարսանիքի ժամանակ՝ ավանդական հարսի պարի փոխարեն,իսկ հարսնաքույրերը պարեցին երգի ներքո: [b]-Այս երգի հետ կապված ի՞նչ հեռանկարներ ունեք: [/b] -Հատուկ ինչ -որ պլաններ չկան այս երգի հետ կապված: Թեև արդեն բավականին դրական արձագանքներ եմ ստացել, հատկապես ՝ արտերկրի իմ լսարանի կողմից: Կարծում եմ՝ այս երգն իրենց փեսաների համար կերգեն նաև ուրիշ հարսիկներ: [b]-Արփինե, մենք գիտենք, որ հարսանիքի ժամանակ երկու երգի պրեմիերա եք արել: Մյուս երգի մասին ևս խոսենք: [/b] -Այո, հարսանիքի ժամանակ երգել եմ Արթուր Գրիգորյանի հեղինակած երգը, որը կոչվում է «Շնորհակալ եմ»: Այս երգով ես շնորհակալությունս հայտնեցի ծնողներիս: Այս երգն ինձ համար շատ մեծ արժեք ունի,թեկուզ հենց նրա համար, որ երգի հեղինակը Արթուր Գրիգորյանն է: [b]-Արփինե, հետաքրքիր ու միաժամանակ բարդություններ ենթադրող ճանապարհ եք անցել: Հիասաթափություններ,դժվարություններ եղե՞լ են: [/b] -Դժվարությունների շատ եմ հանդիպել: Հիասթափություններ ևս ունեցել եմ: Հիասթափվել եմ, երբ հասկացել եմ, որ ինձ չեն ընկալել որպես դերասանուհի, և այլ դիտարկում են ունեցել,հիասթափվել եմ, երբ այս կամ այն մրցույթի ժամանակ տարբեր առաջարկներ եմ ստացել և այլն: [b]-Հաղթահարել ե՞ք այդ հիասթափությունները: [/b] -Հաղթահարել եմ: Տասնյոթ տարեկանում մի փոքր դադար վերցրի , որոշեցի կայուն աշխատանքն ունենալ և կախված չլինել որևէ մեկից: [b]-Ձեր ամուսինը երգարվեստի՞ մարդ է, ինչպե՞ս է վերաբերվում Ձեր ընտրած ճանապարհին: [/b] -Ամուսինս մասնագիտությամբ մետալուրգ է, երգ-երաժշտույթան հետ կապ չունի, սակայն ինձ ոգևորողներից առաջինը հենց նա է: Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը, ամեն մարդու բախտ չի բերում այդ հարցում: [b]-Ի՞նչ երազանք ունեք: [/b] -«Քո երազանքը իմ երազանքն է» ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ ուրիշների երազանքները: Այս ծրագրով հնարավորություն պիտի ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Արփինեին ամուսնության և երգերի պրեմիերաների առթիվ և մաղթում մեծ բեմեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր