211652_close_icon
views-count1461 դիտում article-date 21:35 30-09-2019

«Արարատյան վերելք - 190». քաղաքապետարանն աջակցում է մշակութային հետաքրքիր նախաձեռնություններին

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում «Արարատյան վերելք - 190» խորագրով հոբելյանական միջոցառումների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի Արարատ լեռ բարձրանալու ուխտագնացությունից անցել է ուղիղ 190 տարի: Այն նաև առաջին գիտական ուսումնասիրությունն էր և բիբլիական առասպելից հետո առաջին վերելքը: Ցուցահանդեսի արդյունքներն ամփոփվել են թանգարանի բակում կազմակերպված բացօթյա միջոցառմամբ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել հետաքրքիր և քաղաքի կենտրոնից հեռու՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված նախաձեռնություններին: Առաջին երեք լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են և ստացել հատուկ մրցանակներ: Երեկոն շարունակվել է Աբովյանենց պատմական պատշգամբում Վահագն Հայրապետյան ջազային քառյակի համերգային ծրագրով:

Նմանատիպ նյութեր