հիմնական կայք
Լրահոս

Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները

Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները: Իրանական կողմի ներկայացուցչի խոսքերով, դրա համար նախևառաջ ԱՄՆ-ը պետք է վերադառնա համաձայնագրին, որից դուրս եկավ 2018 թվականին:


Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է Իրանին փոխհատուցում վճարի՝ պատժամիջոցների պատճառով կրած վնասի համար՝ 50 մլրդ դոլարի չափով:

Այս մասին հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:

«Ամերիկացիների կարծիքով, ներմուծման և արտահանման բոյկոտը պետք է խաթարի Իրանի առևտուրը և երկրին հարյուրտոկոսանոց բոյկոտի հասցնի: Մենք հենց սկզբից ենք հայտնել, որ նման գործողությունները անպատասխան չեն մնա», ասել է Ռեզային:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք