211652_close_icon
views-count1538 դիտում article-date 13:08 29-09-2019

ՀՀ և Սինգապուրի վարչապետները ներկայացրել են բանակցությունների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Բաղրամյան 26-ում ներկայացնում են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ներկայացնում ենք երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները»,- գրել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր