հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում, փրկարարներն ու ոստիկանները Էրեբունի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Երևանում, փրկարարներն ու ոստիկանները Էրեբունի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զորիկ Ավդիշոևվի գլխավորությամբ։

Տեղում են նաև Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք