հիմնական կայք
Լրահոս

Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական շենքի ուղղությամբ

Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական շենքի ուղղությամբ Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական համալիրի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:


Հոնկոնգի բնակիչները այսօր փողոց են դուրս եկել՝ ի հիշատակ 2014 թվականի «անձրևանոցների հեղափոխության»: Այն ժամանակ ցուցարարները պահանջում էին համընդհանուր ընտրական իրավունք: «Անձրևանոցների հեղափոխության» ժամանակ ցուցարարներն աձրևանոցներ էին կիրառում ոստիկանների կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:

Այսօրվա ցույցերը պայմանավորված են արտահանձնման մասին օրենքով, որը Հոնկոնգի իշխանությունները հետաձգեցին չդադարող ցույցերի ճնշման տակ: Եռամսյա քաոսային իրավիճակից հետո իշխանությունները զիջումների գնացին հակակառավարական ցույցերի մասնակիցների 5 պահանջներից մեկի վերաբերյալ:

Ցուցարարները, սակայն, դժգոհ են և պահանջում են իրականացնել բոլոր 5 պահանջները: Նրանք պահանջում են դադարել օգտագործել «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պահանջում են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ինքնավար շրջանի ղեկավարի և օրենսդիր մարմնի համընդհանուր ընտրություններ անցկացնել:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք