211652_close_icon
views-count3780 դիտում article-date 21:09 28-09-2019

Համշենում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհները փակվել են

Թուրքիայի Արտվին նահանգում հորդառատ անձրևները մեծ խնդիրներ են առաջացրել հաղորդակցության համար։ Թուրքական Posta պարերականի փոխանցմամբ՝ Արտվին նահանգի Բորչկայի և Հոփայի շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով Բորչկա գետը դուրս է եկել հունից և լցվել փողոցները։ Գետի հունի դուրս գալու հետևանքով փակվել են Հոփա–Բորչկա ճանապարհը։ Մեծ թվով մեքենաներ են կուտակվել այդ հատվածում։

Նմանատիպ նյութեր