211652_close_icon
views-count54355 դիտում article-date 10:41 28-09-2019

Սևանի գաղութի դատապարտյալներն ասում էին՝ «ի՜նչ բունտ, ի՜նչ բողոքի ակցիա, դրանք մեր վրով չեն», իսկ իրենց կողմից կառուցված եկեղեցում պատարագ մատուցվեց․ նրանք լինելով նեղության մեջ, անփորձանք ծառայություն մաղթեցին հայ զինվորին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ սոցիալական ցանցերում որոշ մարդիկ իրար հերթ չտալով հայտարարում են, թե հանրապետության մի քանի կալանավայրերում ու բանտերում «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհի որոշ ներկայացուցիչների կողմից բունտ է տեղի ունենում, փաստերն այլ բան են ասում։ Երեկ, սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարարության քրեակատողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, նույն ծառայության պետի տեղակալներ, Արդարադատության գնդապետներ՝ Ռոբերտ Մինասյանն ու Վարդգես Ծաղիկյանը հերթական անգամ անակնկալ այցելեցին ժողովրդին հայտնի «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ծառայության պետը շրջայց կատարելով, պարզեց, որ նախորդ այցի ընթացքում տրված հանձնարարականները սեղմ ժամկետներում, լիովին և պատշաճ կատարվել են։ Մի քանի դատապարտյալներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Նախորդ տարիների համեմատ, գաղութում հսկայական աշխատանքներ են կատարվել մեր վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ամենակարևոր բաներից մեկը սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի բարելավումն է։ Եթե անկեղծ՝ առաջ եթե ճաշն ուտում էինք, որոշ դեպքերում ժոգ էինք ընկնում, ու դրա դեմն առնելու համար գաղությում մեր կողմից աճեցված խնձորն էինք ուտում։ Ու էդ ամենը ամռանը, ձմռանը հո խնձոր չկա։ Իսկ հիմա սննդի տեսակետից բողոքելու տեղ չունենք։ Մենակ էն ա վատ, որ չեն թողնում ինտերնետ ունենանք։ Գոնե ավելացնեն սկայպով մեր տնեցոնց հետ խոսելու օրերն ու ժամերը։ Ասում են, թե բունտ ենք անում, բունտ ու բողոքի ակցիաներ ենք անում․․․ Էդ ամենը որոշ մարդկանց ֆանտազիայից ա գալիս։ մենք առանց չեպեներ անելու, սպասում ենք, թե երբ ա լրանալու մեր՝ այստեղից դուրս գալու սրոկը, որ գնանք, հասնենք մեր տնեցիներին։ Մինչև հիմա չհասկացան, որ բունտի ժամանակներն անցել են։ Հիմա բունտով էդքան հարց չես լուծի, ինչքան փոխադարձ վստահությամբ։ Միակ պրոբլեմներից մեկը նաև այն է, որ ուզում ենք՝ էս նոր կառավարությունը լուծի վաղաժամկետ ազատումների խնդիրը։ Մարդիկ կան՝ քանի տարի է էստեղ են ու հաստատ ուղղվել են, դրսում ոչ մի հակաօրինական ու հանցագործություններ չեն անի։ Էդ բունտ-մունտն էլ մեր հագով չի։ Բոլորս էլ նույն օրերն ենք քաշում, ու բոլորս էլ իրար թև ու թիկունք ենք։ Էնպես որ՝ առիթից օգտվելով, ուզում ենք ժողովուրդն իմանա, որ մեր միակ ցանկությունը՝ թող ավելացնեն սվիդանիների քանակը, լուծեն վաղաժամկետ արձակումների հարցը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գաղութի ներսում դատապարտյալների կողմից 70 օրվա ընթացքում կառուցված եկեղեցում պատարագ է մատուցվել։ Ու զարմանալին այն էր, որ նեղության մեջ գտնվող դատապարտյալները առաջին հերթին առողջություն ու անփորձանք ծառայություն էին ցանկանում հայ զինվորին, ասելով՝ «մենք էս նեղությունն էլ հորով-մորով կանենք, կանցնի-կգնա։ Կարևորը՝ սահմանին կանգնած զինվոր տղերքն են, թող նրանց ծառայությունն անփորձանք լինի»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 310+
310+

Նմանատիպ նյութեր