211652_close_icon
views-count259627 դիտում article-date 09:19 28-09-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը VAZ- ով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 26-ամյա Մարտին Սարգսյանը իր վարած VAZ 217030 մակնշի 35 UZ 750 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թեւերի հարեւանությամբ, դեպի Երեւան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի GE AA-916-RA համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով VAZ-ի վարորդ Մ. Սարգսյանը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ խմբի պետի տեղակալՎահե Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը, բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ VAZ-ը վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են DAF-ի վարորդի ինքնությունը: Իսկ նա ավտոեքենան կայանել է թույլատրելի հատվածում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր