211652_close_icon
views-count106103 դիտում article-date 20:34 27-09-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում 4 հոգի, որոնցից մեկը՝ դիմակավորված, կողոպտել են տեղի հայտնի առևտրականներից մեկին՝ հափշտակելով 30 հազար դոլար. ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1–ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, ով այդ պահին փարձել է իրեն պատկանող Oepl մակնիշի ավտոմեքենայի շարժիչը միացնել և կյանքի համար ոչ բռնություն կիրառելու միջոցով նրանից հափշտակել են նրա մոտ եղած 30 հազար ԱՄՆ դոլարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի և Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Փաստի ատռթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քնչական խումբ, որտեղ էլ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ս.-ն Վանաձորում զբաղվում է առևտրով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր