211652_close_icon
views-count2361 դիտում article-date 18:55 27-09-2019

Տոկիո-2020-ի մասնակիցների համար պատրաստել են արկղից պատրաստված մահճակալներ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից: Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել ներքնակի կոշտությունը ոտքերի, գլխի ու մեջքի հատվածում: Մահճակալները կունենան նաև խորացող բարձ: Դա առավելագույն հարմարավետություն կապահովի պարանոցի և գլխի հատվածում՝ անկախ նրանից, թե որ դիրքով է պառկած մարզիկը: Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Նմանատիպ նյութեր