211652_close_icon
views-count3846 դիտում article-date 15:25 27-09-2019

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի ԱԱ-ում գերծանր քաշային Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտի 460 կգ արդյունքով: Հրում վարժությունում Մինասյանը ևս փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 248 կգ արդյունքով, հայտնում է[url=http://www.armsport.am/hy/news/2019/09/27/Gor-Ruben1/1020508] Armsport.am[/url]-ը: Երկամարտի արդյունքում բրոնզե մեդալին արժանացավ Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ արդյունքով: Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել՝ 212 կգ արդյունքով: Իսկ Ալեքսանյանը պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, անգերազանցելի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի անհավանական 484 կգ արդյունքով: Նա աշխարհի 3 ռեկորդ սահմանեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր