211652_close_icon
views-count1281 դիտում article-date 12:05 26-09-2019

Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման սկիզբ կդառնա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, գրում է [url=https://ria.ru/20190926/1559140310.html?fbclid=IwAR2rwPSQxUrJCLfX2PnkwzMBRjAnAC3lkEczv_zimgud-vECiHvdGkklrUA]ria.ru[/url]-ն: Կողմերի հանդիպումը կայացել է չորեքշաբթի: «Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք ճգնաժամերի վերջին զարգացումները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գուտերեշը երկուշաթի հայտարարել էր սահմանադրական հանձնաժողովի վերջնական ձևավորման մասին և հայտնել, որ հանձնաժողովի անդամների հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Նա նաև նշել էր, որ վստահ է՝ հանձնաժողովի ստեղծումը կարող է և պետք է հակամարտության քաղաքական լուծման սկիզբ դառնա, որը կլինի սիրիացիների օրինական ցանկությունների պատասխանը:

Նմանատիպ նյութեր