1830 դիտում
11:52 26-09-2019
ԵԱՀԿ ՄԽ-ն Արցախյան հակամարտության կողմերին կոչ է արել նվազագույնի հասցնել խափանարար հռետորաբանությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարությունում։
Համանախագահներին հանդիպումների ժամանակ միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և Միավորված Ազգերի Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում և Ժնևում՝ հումանիտար հարցերի և ղարաբաղյան հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։
Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, և խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։
Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը և խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը։ Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։
Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան առաջիկայում։
Նմանատիպ նյութեր
2316 դիտում
16:28 27-09-2020
ԵԱՀԿ նախագահը ԼՂ հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմին վերադարձի կոչ է արել
31827 դիտում
13:42 02-04-2016
Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
906 դիտում
23:41 02-07-2014
Էկոլոգներն առաջարկում են նվազագույնի հասցնել Շվեյցարիայի բնակչության աճը` ի հաշիվ ներգաղթյալների թվի նվազեցման
Այս բաժնից
394 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև