հիմնական կայք
Լրահոս

Թրամփը Մակրոնի և Մերկելի հետ քննարկել է Իրանի թեման

Թրամփը Մակրոնի և Մերկելի հետ քննարկել է Իրանի թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներում քննարկել է Իրանի թեման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նշել է, որ Մերկելի հետ հանդիպմանը քննարկվել է «Իրանի ագրեսիվ և ապակայունացնող գործելաոճը», իսկ Մակրոնի հետ՝ «Իրանի ավելի սպառնալի քայլերի պատասխանը»:


Բացի այդ, մերկելի հետ հանդիպմանը քննարկվել է Լիբիայի հակամարտությունը:

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել Եվրոպային մատակարարվող էներգակիրները: ԱՄՆ նախագահը Մերկելին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք