211652_close_icon
views-count32130 դիտում article-date 22:21 24-09-2019

Վերին Լարսում լարված իրավիճակը պահպանվում է. ահազանգողներն ասում էին. «Պապիկյան, թունել մտնելով հարց չես լուծի, դուրս արի թունելից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Վերին Լարսում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր ահազանգում են, որ երեկվանից Վերին Լարսում իրենք գտնվում են անպաշտպան վիճակում: «Ո՞վ է տեսել 21-րդ դարում իշխանությունները չկարողանան օպերատիվորեն արձագանքել մեր խնդիրներին: Բոլորս հայտնվել ենք անպաշտպան վիճակում: Մեր մաշկի վրա չենք զգում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են մեր մատից փուշ հանել: ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկանից ֆեյսբուքով իր գովքն է անում, թե մի քանի ժամ շրջելու է Արփա-Սևանի թունելով: Տնաշեն, դրսում չես կարում մեր հարցերը լուծես, դու թունելում ի՞նչ պետք է անես, արի քարը փեշիցդ թափի, թունելից դուրս արի, քո քաղաքացիների՝ ովքեր վստահել ու ընտրել ե Ձեզ, մատից փուշը հանի», ասում էին ահազանգողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր