211652_close_icon
views-count1857 դիտում article-date 17:57 24-09-2019

Աշխարհի Գավաթ. Արոնյանն - Վաշյե-Լագրավ մրցամարտը տեղափոխվեց թայ-բրեյք

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչի 2-րդ պարտիայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Շախմատիստները երեկ կայացած առաջին պարտիայում ևս հաղթողին չէին պարզել և պայքարը կշարունակվի թայ-բրեյքում: Թայ-բրեյքը կկայանա սեպտեմբերի 25-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր