211652_close_icon
views-count2002 դիտում article-date 18:43 23-09-2019

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս փուլի բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիաները տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: Հաղթող չլինելու դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր