հիմնական կայք
Լրահոս

ԱԺ պատգամավորները բարձրացրել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ԱԺ պատգամավորները բարձրացրել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կործանիչ, հարձակողական նշանակության զենք վաճառելու հարցով մտահոգությունը։


«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,- ասաց Մելքումյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք