2160 դիտում
15:14 23-09-2019
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Ուրախությամբ նշում եմ, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս եմ հայտնում, որ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեծ ժողովուրդների:
Պարոն նախագահ, Ձեզ համար հարմար ժամանակի սպասում եմ Ձեզ Վրաստանում, որպեսզի մեր երկրների համար արդիական հարցերի շուրջ դեմ առ դեմ զրուցենք:
Թույլ տվեք հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և մաղթել խաղաղություն և բարություն Ձեզ և Ձեր հրաշալի երկրին»,- ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել