3058 դիտում
09:28 23-09-2019
ԱՊՀ հետախուզությունների տնօրենները Կազանում ամենամյա խորհրդակցություն կանցկացնեն
Այսօր Կազանում խորհրդակցություն կանցկացնեն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները՝ հետախուզական գործունեության մասին։ Մասնակիցները մտադիր են քննարկել արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը, լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
«Խորհրդակցական մարմնի նախագահը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, կբացի ԱՊՀ հետախուզությունների տնօրենների համաժողովը։ Սպասվում է, որ խորհրդակցության ընթացքում կողմերը կհաստատեն Համագործակցության տարածքում կայունության եւ անվտանգության բարձրացմանն ուղղված փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Նիստի ժամանակ կքննարկվեն ԱՊՀ անդամ պետությունների՝ արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
15:18 26-05-2017
ՀՀ վարչապետը Կազանում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
520 դիտում
12:17 14-04-2023
ԱՊՀ ԱԳՆ-ների ղեկավարները նիստ կանցկացնեն Սամարղանդում
3848 դիտում
16:29 12-03-2015
Կազանում հրդեհված առևտրի կենտրոնի սեփականատերը ադրբեջանցի է. տեսանյութեր
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել