211652_close_icon
views-count6857 դիտում article-date 23:54 22-09-2019

Սանկտ-Պետերբուրգում ամենագնացը մխրճվել է բեռնատարի տակ. զոհվել է 2 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կեսօրին Սանկտ-Պետերբուրգի մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 2 հոգի: Նախնական տվյալներով, Scania բեռնատարը անսարքության պատճառով կանգնել է ճանապարհի եզրին, իսկ վարորդը չի հասցրել վթարային հատուկ նշանը տեղադրել բեռնատարի ետևում, և վայրկյաններ անց Volkswagen Tiguan մակնիշի ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է բեռնատարի քարշակի տակ: Բախման արդյունքում ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Մեքենայում գտնվող ուղևորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր