հիմնական կայք
Լրահոս

Սաուդյան Արաբիան Իրանի հարձակումը նավթային օբյեկտների վրա կգնահատի որպես պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիան Իրանի հարձակումը նավթային օբյեկտների վրա կգնահատի որպես պատերազմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թեհրանը սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների համար պատասխանատվություն է կրում և եթե ապացուցվի, որ հարձակումը տեղի է ունեցել Իրանի տարածքից, ապա Էր-Ռիյադը այն կգնահատի որպես պատերազմական գործողություն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը:


«Մենք համարում ենք, որ Իրանը պատասխանատվություն է կրում դրա համար, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը պատրաստվել էին Իրանում և Իրանի կողմից էին տեղափոխվել: Բայց եթե հարձակումն իրականացվել է Իրանի տարածքից, ապա սա լրիվ այլ խոսակցություն է: Դա գնահատվելու է որպես պատերազմական գործողություն», ասել է ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ բոլոր դեպքերում «ոչ ոք չի ցանկանում պատերազմ և ցանկանում են այս իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացառում պատերազմի սկիզբը, բայց իրենք չեն առաջինը սկսելու: Այդպես Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնաբանել էր Վաշինգթոնի որոշումը՝ Մերձավոր Արևելք ուղարկել լրացուցիչ զորքեր:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք