211652_close_icon
views-count2224 դիտում article-date 19:51 22-09-2019

Զարուհի Բաթոյան. Հուսով եմ, շուտով Շիրազի թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյումրիում պատահաբար ինձ հանդիպեց Շիրազի թանգարանի տնօրենը և հրավիրեց իրենց մոտ, նշելով, որ մատչելի է: Բնականաբար սիրով ընդունեցի հրավերը: Աշխատակիցները հետաքրքիր տուր անցկացրեցին իմ և մյուս այցելուների համար: Թանգարանը լիքն էր մարդկանցով, հատկապես երեխաներով, բայց ցավոք, մշակութային օջախն ադքան էլ մատչելի չէր: Միայն մուտքն էր հարմարեցված (հնարավորինս), բայց թե ինչպես պետք է սայլակով մադը մտնելուց և շրջելուց հետո դուրս գա շենքից, չէին մտածել: Դրա փոխարեն աշխատակիցներն օգնում էին գրեթե ամեն սենյակ մտնելիս, ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ շատ շուտով թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար և մենք վերջապես կվերանայենք մատչելիության մասին մեր պատկերացումները, դրանք համապատասխանեցնելով վաղուց մշակված ստանդարտներին: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Էլի գուկամ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր