211652_close_icon
views-count3848 դիտում article-date 11:42 22-09-2019

Ալբանիայում տեղի է ունեցել վերջին 30 տարում ամենաուժեղ երկրաշարժը․ կան տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է [url=https://www.albaniandailynews.com/index.php?idm=35685&mod=2]Albanian Daily News[/url]-ը: Աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուրես քաղաքից մեկ կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, իսկ օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա: Տարերքից մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել նույն շրջանում։ Ալբանիայի պաշտպանության նախարար Օլտա Հասկայի փոխանցմամբ՝ սա 30 տարում Ալբանիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիային մոտ գտնվող հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կերկիրա կղզում (Կորֆու), Իոնական ծովում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայում և Իտալիայի մի շարք շրջաններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր