211652_close_icon
views-count2383 դիտում article-date 20:24 20-09-2019

Արթուր Գևորգյան. Դեռ ամեն ինչ որոշված չէ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհավորում եմ մեր շնորհալի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Չնայած դեռ ամեն ինչ որոշված չէ։ Մենամարտից հետո մեր մարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին։ Սպասում ենք պատասխանին և հուսով ենք, որ հաղթանակը կշնորհվի մեր բռնցքամարտիկին և Բաչկովին կտեսնենք եզրափակչում։ Բարձր եմ գնահատում նաև մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականը ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»։

Նմանատիպ նյութեր