211652_close_icon
views-count5368 դիտում article-date 15:17 20-09-2019

Ճամայկայում խաղի ժամանակ կայծակը խփել է ֆուտբոլիստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճամայկայում ուսանողական «Ճամայկա Քոլեջս» և «Վոլմեր Բոյզ Սքուլ» թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է կայծակի պատճառով: Խաղի ընթացքում կայծակը խփել է խաղադաշտին, որից տուժել է չորս ֆուտբոլիստ: Հանդիպումը դադարեցվել է 84-րդ րոպեին, երբ երկու խաղացող տապալվել են խոտածածկին և չեն կարողացել շարունակել խաղը: Արդյունքում կրծքավանդակի շրջանում ցավեր ու գանգատներ են ունեցել չորս ֆուտբոլիստ. ամեն թիմի երկուական: Նրանց տեղափոխել են հիվանդանոց և ֆուտբոլիստների կյանքին վտանգ չի սպառնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր