211652_close_icon
views-count1497 դիտում article-date 16:29 20-09-2019

Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր