211652_close_icon
views-count1665 դիտում article-date 14:47 20-09-2019

«Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրենը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Բուկինիստ» ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Բուկինիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Լորիսի Վարդանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր