211652_close_icon
views-count1581 դիտում article-date 11:27 20-09-2019

ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ Էդուարդ Զոհրաբի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ալեքսանդր Սուրենի ԿՈՍԵՄՅԱՆԻՆ ալտահար   Մովսես Խորենացու մեդալով՝ Սյուզի Սամվելի ԵՐԻՑՅԱՆԻՆ 2-րդ ջութակահար Երախտագիտության մեդալով՝ Սամվել Անուշավանի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ քառյակի տնօրեն:

Նմանատիպ նյութեր