211652_close_icon
views-count1501 դիտում article-date 13:30 20-09-2019

ԵՊՀ-ում բացվելու է գեղանկարների ցուցահանդես

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերում ու ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, բացվելու է ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվելու են ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների և անհատական հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Ցուցադրվելու են նաև ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերը: Իսկ ավելի ուշ՝ 14։30-15։00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենալու ուսանողական ֆլեշմոբ, որը նույնպես նվիրված է լինելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Միջոցառումներին ներկա են լինելու ԵՊՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ինչպես նաև ուսանողներ և հյուրեր:

Նմանատիպ նյութեր