211652_close_icon
views-count2070 դիտում article-date 18:23 19-09-2019

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է․ Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Իտալիայի (1-3) ու Բոսնիայի և Հերցեգովինայի (4-2) հավաքականներին։ Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։ [b]1․ Բելգիա 2․ Ֆրանսիա 3․ Բրազիլիա[/b] 4․ Անգլիա 5․ Պորտուգալիա 6․ Ուրուգվայ 7․ Իսպանիա 8․ Խորվաթիա 9․ Կոլումբիա 10․ Արգենտինա 15․ Իտալիա 25․ Ուկրաինա 42․ Ռուսաստան 46․ Բոսնիա և Հերցեգովինա 54․ Ֆինլանդիա 60․ Հունաստան 82․ Բելառուս 88․ Ուզբեկստան 91․ Վրաստան [b] 96․ ՀԱՅԱՍՏԱՆ[/b] 97․ Ղրղզստան 102․ Էստոնիա 115․ Տաջիկստան 116․ Ղազախստան 131․ Թուրքմենստան 131․ Լիտվա 139․ Լատվիա 172․ Մոլդովա 182․ Լիխտենշտեյն

Նմանատիպ նյութեր