211652_close_icon
views-count122339 դիտում article-date 16:29 19-09-2019

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում Շիրակի մարզի Սարագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Ղևոնդ Իգիթյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TN 061 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի –Բավրա ավտոճանապարհի 163-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում դին քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել է դիահերձարան: Այս պահին ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խմբերը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր