211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:26 19-09-2019

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ հայտնի օպերային տենոր Վահրամ Թադեւոսյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի եւ մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր