211652_close_icon
views-count24067 դիտում article-date 10:42 19-09-2019

Էջմիածնում բախվել են 58–ամյա վարորդի Mercedes-ն ու 33-ամյա վարորդի մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով: Ժամը 14:40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 110 /11 հասցեի մոտ՝ «Տաշիր Պիցցա»-ի դիմաց, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Ս.-ի վարած անհայտ մակնիշի և համարանիշի մոտոցիկլը և Մրգաստան գյուղի բնակիչ, 58-ամյա Վանուշ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 12 CO 002 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արտյոմ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր