211652_close_icon
views-count2008 դիտում article-date 19:11 18-09-2019

Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց. Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը. Փաստինֆո

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Այս մասին հաղորդում է «[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/09/18/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%8B%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D6%81-%D5%BE%D5%B3%D5%BC%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D6%81-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/886141]Փաստինֆո[/url]»-ն: 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանիգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը: Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։

Նմանատիպ նյութեր