211652_close_icon
views-count32551 դիտում article-date 18:17 18-09-2019

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10219984906036662]էջում[/url] գրառում է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության վերաբերյալ։ «Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում: Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»,– գրել է նա: Ավելի վաղ Հասանովը հայտարարել էր, թե «մոտ ժամանակներս մենք մր խոսքը պատերազմի դաշտում կասենք»։

Նմանատիպ նյութեր