211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:57 18-09-2019

Սուրեն Պապիկյանն ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքը՝ երկուստեք կարևորելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ այս տեսակետից ընդգծելով Գործակալության կողմից ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին և վերապատրաստման սեմինարներին հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը։ Դաժու Յանգն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կարևոր ներդրումը տեխնիկական համագործակցության ապահովման գործում՝ որպես ձեռքբերում հիշատակելով Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև 2018-2023թթ․ տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքումը։

Նմանատիպ նյութեր