211652_close_icon
views-count2572 դիտում article-date 19:48 18-09-2019

ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում

Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից: Նշենք, որ այս տարի ՀՀ ՊՆ հրավերով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից ներկայացվել է համագործակցության ծրագիր, որ հավանության է արժանացել: Դրա շրջանակում Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջնորդությամբ նոյեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով կմեկնեն Բուդապեշտ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ կմասնակցեն կրթության զարգացմանը վերաբերող ծրագրերի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր