1147 դիտում
18:30 18-09-2019
Երևանի քաղաքապետարանն իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սանիթեքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով Սանիթեքի՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։
Նրանց ներկայացրեցի կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։
Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միեւնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես Սանիթեք ընկերությունը»։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր ընթացել. «Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմը պահանջում է Երևանի քաղաքապետարանից ընկերությանը փոխանցել օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը։
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
14:00 02-10-2019
Քաղաքապետարանն այսօր «Սանիթեքին» է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ
Այս բաժնից
367 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան