211652_close_icon
views-count1127 դիտում article-date 17:38 18-09-2019

Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուսակցություններ մասին» ՀՀ օրենքում, վերանայելով կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը: «[url=https://armenpress.am/arm/news/988528.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը: «Առանցքային հարցերից մեկն այն է, որ, օրինակ` Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ներմուծվել է 2002թ. «Կուսակցությունների մասին օրենք»-ով: Վերին 10 տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 մլն դրամ: Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80%-ը գնացել է իշխող կուսակցություններին: Հանրային ֆինանսավորման նպատակներից մեկը կուսակցական համակարգի կայունացումն է, և բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը, բայց այս կարգավորման պարագայում դա այդքան էլ չի աշխատել, որովհետև այն կուսակցությունները, որոնք հանրային ֆինանսավորում են ստացել, այսօր խորհրդարանից դուրս են»,- ասաց Դանիելյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորումը: «Մենք տարիներ շարունակ ունեցել ենք օլիգարխների շուրջ ձևավորված կուսակցություններ, որոնք ոչ թե հասարակության նվիրատվությունների շնորհիվ են գոյատևում, այլ հակառակը` հասարակության անդամների համար դարձել են գործատու: Այս մոդելը չի կարող լինել ժողովրդավարական, և չի կարող այդ կուսակցությունը ծառայել այն քաղաքացուն, որին փող է տալիս: Մոդելի կտրուկ փոփոխություն է պետք»,- ասաց Գորգիսյանը: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացված «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերն ու շահագրգիռ կողմերը:

Նմանատիպ նյութեր