2754 դիտում
17:12 18-09-2019
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփեց պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։ Վալերիյ Օսիպյանն առանձնահատուկ արտահայտեց իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասրակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին