211652_close_icon
views-count1044 դիտում article-date 21:06 18-09-2019

Անուղղելին կրկին բռնվեց

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի և մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը փորձել է գողանալ մի կնոջ բջջային հեռախոսը, սակայն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 15-ին նույն տոնավաճառի մի տաղավարից գողացել է մեկ այլ կնոջ բջջային հեռախոսը: Այս ամենը պարզելուց հետո, օրենքով սահմանված կարգով, տղամարդը բաց է թողնվել: Հաջորդ օրը, սակայն, նրա մասին նոր տեղեկություն է հայտնվել ոստիկանությունում, այս անգամ՝ Էրեբունու բաժնում: Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.20-ին, զանգահարում է մի ՍՊԸ տնօրեն և հայտնում, որ Նոր Խարբերդի նույն բնակիչը, օգտվելով իր հոր քնած լինելու հանգամանքից, պարենային խանութի սեղանի վրայից փորձել է գողանալ բջջային հեռախոս, սակայն բռնվել է իրենց կողմից: Մեկնած օպերատիվ խումբն անուղղելիին բերման է ենթարկել բաժին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր