211652_close_icon
views-count2258 դիտում article-date 14:35 18-09-2019

Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու. Դավիթ Տոնոյան. News.am

[url=https://news.am/arm/news/534061.html?fbclid=IwAR1FhdEHK3JFKbe1ZKkScW1ddXzCywnfxRnewjvaxwmRvG1mNLLg9UoH4PA]News.am[/url]-ը գրում է. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգիչ չի համարում, որ ԱԱԾ տնօրենը եւ ՀՀ ոստիկանապետը ազատվել են աշխատանքից: «Չեմ կարող մեկնաբանել, դրանք անհատական որոշումներ են, դրդապատճառները ինձ հայտնի չեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա: Ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկություններին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Թող շրջանառեն: Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու, եւ իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու: Ես չունեմ այդպիսի մտադրություն»: Ինչ վերաբերում է իրեն պաշտոնանկ անելու հնարավորությանը, նա ասաց. «Չեմ կարող ասել»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/534061.html?fbclid=IwAR1FhdEHK3JFKbe1ZKkScW1ddXzCywnfxRnewjvaxwmRvG1mNLLg9UoH4PA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր