211652_close_icon
views-count27345 դիտում article-date 12:14 18-09-2019

ԱԱԾ աշխատակիցները կաշառք վեցնելու կասկածանքով ձերբակալել են «Կոշ»-ի գաղութի պետին, իսկ Արթուր Գոյունյանը պայքարում է նման երևույթների դեմ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով մերկացվել ու ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված համակարգի հնաբնակներից է: Երբ կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը համակարգը մաքրում էր նման մարդկանցից, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման աղմուկ են բարձրացնում, թե՝ վայ, հարայ, Գոյունյանը համակարգի ողնաշարը ջարդում է, մինչդեռ նշանակված օրվանից Ա. Գոյունյանը փորձում է համակարգը մաքրել նման խորթ երևույթներից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է ԱԱԾ լրատվական ծառայությունից պարզել, թե ինչքան գումար է պահանջել և ստացել «Կոշ» գաղութի պետը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր