211652_close_icon
views-count4127 դիտում article-date 09:42 18-09-2019

Հայաստանում բացառիկ սողունաբանական կենտրոն է բացվել

Հազվադեպ պատահող, կարմիրգրքյան սողունների պահպանման և բազմացման հայ-ամերիկյան կենտրոն է բացվել Հայաստանում։ Կենտրոնի բացումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքի կենդնաբանական այգու և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որը մեկնարկել է 2004 թվականից։ Իսկ 2018 թվականի մայսի 24 – ին վերը նշված կառույցները կնքել են գիտական համագործակցության համաձայնագիր, ըստ որի Հայաստանում բացվում է սողունների պահպանման և բազմացման կենտրոն։ Ըստ համաձայնագրի, հայ-ամերիկյան համագործակցությունը նախատեսում է ՀՀ պահպանվող տարածքներում անցկացնել կարգաբանական և էկոլոգիական հետազոտություններ, բազմացման կենտրոնում ստանալ Հայաստանի բնաշխարհի հազվագյուտ և անհետացող Կարմիր գրքում գրանցված տեսակների (Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ, միջերկրածովային կրիա) նոր սերունդներ՝ գենետիկական ֆոնդի պահպանման նպատակով։ -Կենդանիներին մենք բնությունից ենք վերցնում։ Բազմանալուց հետո նրանք նույն վայրում բաց կթողնվեն, բայց արդեն հատուկ ռադիոհաղորդիչներով (չիպերով) որոնց շնորհիվ կկարողանանք հետևել սողունների պահվածքին, նրանց հետագա ապրելակերպին․ բաց թողնելուց հետո սկզմի մի քանի ամսում, - ասում է Կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի թանգարանի վարիչ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանը։ -Սենթ Լուիսի ինստիտուտը զբաղվում է կենդանիների բազմացմամբ և պահպանմամբ, ինչը շատ կարևոր է։ Մյուս տարի մենք պատրաստվում ենք անասնաբույժների համար անցկացնել հատուկ դասընթացներ սողունների մասով։ Նաև պատրաստվում ենք աշխատել երեխաների հետ, որ չվախենան սողուններից, - ասում է Սենթ Լուիսի (ԱՄՆ) կենդանաբանական այգու հերպետոլոգիայի բաժնի ղեկավար Մարկ Վանները։ Ամերիկացի մասնագետն ասում է, որ 15 տարվա ընթացքում, Սենթ Լուիսի կենդանաբանական այգու գիտահետազոտական բաժնում հաջողվել է ընդամենը 2 հայկական իժից ստանալ և մեծացնել 27 օձ։ Վանները նաև նշեց, որ Սենթ Լուիսի այգու գիտահետազոկան կենտրոնը այն բացառիկ վայրերից է, որտեղ պահպանում և բազմացնում են կարմիրգրքյան տեսակի սողուններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր