211652_close_icon
views-count1978 դիտում article-date 23:14 17-09-2019

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հումանիտարական ազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի ղեկավար Մարգարիտ Լազյանը, նույն բաժնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: Դասընթացավարները ներկայացրել ե նկենտրոնի գործունեությունը, խոսել անվտանգ վարքագծի կանոնների մասին, պատմել Հայաստանի ականապատ մարզերի, հնարավոր վտանգների, Հայաստանի տարածքում և Սիրիայում իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքների մասին: Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները պատասխանել են ուսանողների հարցերին: «Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունն ապագա լրագրողներին կօգնի մասնագիտական գործունեության ընթացքում, ուստի ցանկալի էնման դասընթացներ կազմակերպել պարբերաբար»,- նշել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր