2705 դիտում
23:30 17-09-2019
Գյումրիում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մեղվիկ մանկապատանեկան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Գյումրի համայնքում հիմնվել է թաղիքագործության դպրոց: Դպրոցում գործում է 3 դասարան: Դասընթացներին մասնակցում են 30 կանայք և աղջիկներ, որոնք տեսական և գործնական գիտելիքներ են ձեռք բերում թաղիքագործության մշակման վերաբերյալ՝ թաց թաղիք, չոր թաղիք, տեղական բրդի մշակում, արտադրանքի ստացում, գունային համադրումներ, զարդանախշման տեխնիկա և այլն:
Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորում են պատրաստել կիրառական առարկաներ՝ հողաթափեր, գլխարկներ, ուլունքներ, կախազարդեր, բրոշներ, վարսակալներ, պայուսակներ, վզնոցներ, ապարանջաններ, շարֆեր և այլ աքսեսուարներ: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն դասընթացի ավարտին տեղի ունեցող ցուցահանդես վաճառքին:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ Շիրակի մարզում մոռացության մատնված թաղիքագործության արհեստի վերականգնմանն ու զարգացմանը, մասնագիտություն չունեցող կանանց և աղջիկների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատանքով ապահովմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
577 դիտում
16:28 19-07-2023
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը
1064 դիտում
19:02 27-01-2014
Վրաստանը և Իսրաելը հիմնում են Միասնական տնտեսական հանձնաժողով
1209 դիտում
22:54 04-04-2014
Սաակաշվիլին Վաշինգտոնում և Կիևում Բարեփոխումների կենտրոն է հիմնում
Այս բաժնից
262 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
268 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ