1722 դիտում
19:48 17-09-2019
ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Ղազախստանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերաիի հետ եւ պարտվեց 6:9 հաշվով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
16:15 03-08-2021
Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
1616 դիտում
23:27 14-04-2019
Բուխարեստ-2019․ Հրանտ Կալաչյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1352 դիտում
21:24 27-06-2019
Մինսկ-2019. Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից